«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Քաղաքական

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ԱԺ-ում կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հայկ Մամիջանյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին «Պատիվ ունեմ» դաշինքից։

Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։ «Հայրենիք» դաշինքի խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը։

--00--ԿԿ