Գեղարքունիքի մարզում կատարվել է կորոնավիրուսի դեմ 11 հազար 729 պատվաստում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

պատվաստում

Գեղարքունիքի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 26-ի դրությամբ մարզում կատարվել է 11 729 պատվաստում, որից, ըստ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տրամադրած տեղեկատվության, առաջին դեղաչափ` 8341, երկրորդ դեղաչափ` 3388։

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պատվաստվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների 90 և մարզի բուժաշխատողների 70 տոկոսը:

Առ այսօր պատվաստվող քաղաքացիների շրջանում որևէ արտառոց դեպք չի գրանցվել:

--00--ԱԹ