2-րդ զորամիավորումում նորակոչիկները երդվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

ՊՆ

Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը:

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։

--00—ՄՀ