Իրենց՝ ցերեկով անցած ճանապարհը ես գիշերը փակ աչքերով եմ անցել ու անցնում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Նաիրի

Իմ յուրաքանչյուր առանցքային հրապարակումից հետո պետք է բուսնեն խելացի դեմքով ինչ-որ մարդիկ ու փորձեն մարդկանց համոզել, որ ես ստում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

« Հետո այդ մարդիկ լռում են, իսկ օրեր կամ շաբաթներ անց հաստատվում է իմ ասածի իսկությունը, բայց այդ «ռեվիզորներն» արդեն չկան, անհետացել են։ Նրանք թիթեռի կյանք ունեն, նրանց համար հեղինակությունը արժեք չունի, դրա համար կարող են պատվերով աջուձախ հայհոյել, վարկաբեկել և ուղղակի հեռանալ։

Ախր ինչու համառորեն չեն հասկանում, որ իրենց ցերեկով անցած ճանապարհը ես գիշերը փակ աչքերով եմ անցել ու անցնում, և իմ յուրաքանչյուր հրապարակում ունի փաստական ապացույցներ։ Ինչո՞ւ են ամեն անգամ նոր մարդկանց խայտառակում իրենց անգրագիտությամբ ու էժան հակաքարոզչությամբ»,- գրել է նա:

--00--ԱԹ