Ջրականում ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

ական

Հուլիսի 27-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում ականի պայթյունից մի շարք վնասվածքներ է ստացել Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության աշխատակից Բահրուզ Նասիմով Թափդըգ Օղլուն:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 28 քաղաքացի է մահացել, 120-ը՝ վիրավորվել։ Այս թիվը պարբերաբար աճում է։

--00—ՄՀ