Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Հասարակական

Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 11:00-ի դրությամբ հարաբերականորեն հանգիստ է: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Ինտենսիվ կրակոցները հնչել են հուլիսի 26-ին, ժամը 15:30-ից սկսած և տևել մոտ մեկ ու կես ժամ»,- նշեց ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին,ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 11:30-ից հակառակորդը խախտել է հրադադարը և հայ- ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ավելի ուշ, ՀՀ ՊՆ-ն  տեղեկացրեց, որ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս