Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

հրդեհ

Հուլիսի 24-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ և Դողս գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 22 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

--00--ԱՀ

Տեսանյութեր