Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից ահազանգ ենք ստացել, որ օրերս ստուգումներ են սկսվել համայնքապետարաններում։

Մարզպետը սուրհանդակների միջոցով հրաժարական գրելու հորդոր է փոխանցել, այն չկատարվելուց հետո գործի է դրվել ստուգումների «գործիքը»։

Մեզ ահազանգած համայնքապետի խնդրանքով անունը չենք գրում, նշենք միայն, որ հունիսի 20-ի ընտրություններին նա աջակցել է Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ՀԱ