Իշխանությունը մարտավարական քայլ է կատարում՝ առաջ ընկնելով ընդդիմությունից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

ՔՊ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ կենտրոնական գրասենյակում երեկ մոտ 2 ժամ տեւած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կուսակցության նորընտիր ֆրակցիայի հետ քննարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ անդրանիկ նստաշրջանին ՔՊ-ն հանդես կգա նման նախաձեռնությամբ:

Իշխանությունը մարտավարական քայլ է կատարում՝ հասկանալով, որ ընդդիմությունն ունի նման հնարավորություն, առաջ է ընկնում: Ինչպես ապրիլյանի հանձնաժողովը, սա էլ կղեկավարի ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, հավանաբար՝ Անդրանիկ Քոչարյանը: ԱԺ հանձնաժողովների ղեկավարների հարցը հետաձգվել է, երեկ չի քննարկվել։ Հանձնաժողովների քանակը չի ավելանա, կմնա 11:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարների հաստատմանը, Փաշինյանն առաջարկել է հաստատել բաց քվեարկությամբ, թիմը չի առարկել: Նշվել է նաեւ, որ ընտրացուցակի մինչեւ 87-րդ համարը խորհրդարան է անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ