Օհանյանն ու Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. հանդիպել են նաև Ալեն Սիմոնյանի հետ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

սեյրան

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին երեկ տեսել են ԱԺ-ում: Օհանյանը զննել է Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը, որն ինքն է զբաղեցնելու, Մինասյանն էլ Արման Աբովյանի աշխատասենյակն է նայել։ Նրանք հանդիպել են նաեւ ԱԺ դեռ չընտրված խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։

Մեր տեղեկություններով, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը գործընկերներին փորձում է համոզել, որ եթե ֆրակցիայի ղեկավարը քոչարյանական է, քարտուղարը՝ ՀՅԴ-ական, ապա ԱԺ փոխխոսնակի պոստը պետք է իրենց զիջեն։ Առանց այն էլ ցուցակը 4+4+2 հարաբերակցությամբ են կազմել՝ ամենաքիչն իր կուսակիցներն են ներկայացված, բայց ամենաշատն իրենք են տուժել՝ իրենց ընկերներն են այսօր կալանավայրերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ