Վիրավորում ստացած զինծառայողներին ներկայացրել են զբաղվածության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

․

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այսօր այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ պատերազմում վիրավորում ստացած և բուժման ընթացքում գտնվող զինծառայողներին ներկայացնելու զբաղվածության պետական ծրագրերը։

Մասնագետները խոսել են աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու, անասնապահությամբ զբաղվելու և այլ ծրագրերին դիմելու ընթացակարգերի, առաջնահերթությունների, ֆինանսական չափի, աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին։

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Զինծառայողներն ստացել են ոչ միայն հետաքրքող հարցերի պատասխանները, այլև ներկայացրել են  իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

--00--ԱՀ