Դանակով զինված ավազակային հարձակում`Երևանում․կասկածյալները չհասցրեցին գումարը մաս-մաս անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

դանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 24-ին՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տվյալների փաստով:

Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջազնունու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 25-ամյա  Արթուր Գ.-ի նկատմամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և նրանից դանակի սպառնալիքի տակ հափշտակել են  գումար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  նույն օրը ոստիկանության  Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները,  տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հանցանքի վայրից  ոչ շատ հեռու գտնվող տարածքից  ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևանի բնակիչներ, 22-ամյա Գեորգի Ս.-ին և  19-ամյա Հովհաննես Դ.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակն ու  հափշտակված գումարը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գեորգի Ս.-ն և Հովհաննես  Դ.-ն որպես կասկածյալներ ձերբակալվել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տուժածի՝ Արթուր Կ.-ի բնակարանում՝ դանակի սպառնալիքի տակ:

--00--ԱՀ