Արցախի Մաճկալաշեն համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Մաճկալաշեն

Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը, որը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ նա այս պահին բուժզննում է անցնում։ Ավանեսյանի խոսքով՝ համագյուղացին այսօր՝ հուլիսի 26–ի առավոտյան էր հայտնվել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

--00—ՄՀ