ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:
Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»:
--00--ԱԹ