«Ինձի մի հատ պուճուր բուդկա ճարի». քաղաքապետարանը պայքարում է փողոցային ապօրինի առևտրի դեմ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:

Փողոցում առևտուր անելու փոխարեն քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց նրանք այլ կարծիք ունեն հանրային համակեցության մասին:

:--00--ԱԹ