34-ամյա վարորդը 07-ով բախվել է հենասյան բետոնին. 15-ամյա ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

07

Հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ 34-ամյա Վիգեն Ռաֆայելյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտաճանապարհի 3․5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բարձրավոլտ էլեկտրահոսանքի աշտարակի հենասյան բետոնին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով վարորդ Վ․ Ռաֆայելյանն ու նրա ուղևոր 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ Ս․ Ռաֆայելյանը գիտակցության չգալով մահացել է։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ 

--00—ՄՀ