Եթե Ռուսաստանից մի բարի քեռի զանգի ու ասի հանգիստ թողեք թատրոնը, հարցը կլուծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքականապես ապաշնորհ երևույթ են, քայլելով երկիր չեն կառավարում»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։ 

Նրա համոզմամբ՝ իշխանությունը պատերազմ է հայտարարել մշակույթին և արվեստին՝ թատրոնը փաստացի տանելով կազմալուծման։ 

Սամսոմյանը չբացառեց, որ, հնարավոր է, թատրոնը տրորել է իշխանության ոտքը, իսկ հիմա ինչ֊որ մեկը ընդհատակից վրեժ է լուծում։

«Եթե Ռուսաստանից մի բարի քեռի զանգի ու ասի` հանգիստ թողեք թատրոնը, հարցը կլուծվի»,-հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։