Ոստիկանությունը խոչընդոտել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Հասարակական

«Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը»,-այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։  
 
«Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց և ապօրինի կալանքի տակ գտնվող համայնքապետերի դեմ։ Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում»,-ասված է հայտարարության մեջ։

--0--ԿԿ