ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News
Հուլիսի 23-ին ժամը 20:35-ին ԱՀ ոստիկանության Հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳ նախարարությունը:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ս.-ն (ծնված 2002թ.) վարելով «Օպել Աստրա» ավտոմեքենան, Վ. Վաղարշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել բնակելի տներից մեկի պարսպին:
Վերջինս ստացած զույգ ստորին վերջույթների և ծնկահոդի շրջանի սալջարդներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
--00--ԱԹ