Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Սպորտ

Քիչ առաջ մեկնարկել է անցած տարի հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը` բացման համեստ արարողությամբ, քանի որ քաղաքը շարունակում է պայքարել COVID-19-ի նոր ալիքի դեմ:

Կազմակերպիչները մանրամասներ չեն հաղորդում միջոցառման մասին, բայց հայտարարվել է՝ կորոնավիրուսի հետ կապված խիստ կանոնները նշանակում են, որ 68 հազար տեղ ունեցող Օլիմպիական մարզադաշտում միայն 950 մարդ է լինելու, և միայն 15 առաջնորդ է մասնակցելում, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Երկու շաբաթ առաջ, երբ Տոկիոյում հայտարարվեց նոր արտակարգ դրություն, կազմակերպիչները որոշեցին արգելել հանդիսատեսին մասնակցել միջոցառումներին: Ճապոնիայի մայրաքաղաքում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 1,797 նոր դեպք՝ ամենաշատը հունվարի 15-ից ի վեր: Օլիմպիական խաղերում հավատարմագրված շուրջ 90 մարդ, այդ թվում՝ որոշ մարզիկներ, թեստի դրական արդյունք ունեն:

--00--ԿԿ