22-ամյա մասիսցին Երևան-Երասխ ճանապարհին մահացու վրաերթի է ենթարկել 24-ամյա երևանցուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Հուլիսի 23-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում «BMW»-ով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Տիգրան Խլղաթյանին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

--00—ԼՄ