Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

․

Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին։

Հիշեցնեմ՝  Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր։

Արձանագրենք՝ Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։

Նաիրի Հունանյանը դատապարտված է ցմահ ազատազրկման ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և պատգամավորների սպանության մեղադրանքով»,- ասված է գրառման մեջ։

--00--ԱՀ