Հարավկովկասյան երկաթուղին շուտով կստանա ևս երկու ԷՊ2Դ նոր ժամանակակից էլեկտրագնացք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

ՀԿԵ

Հուլիսի 22-ին Դեմիխովի մեքենաշինական գործարանում տեղի ունեցավ երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքների ընդունման արարողությունը: Շուտով նրանք կժամանեն Հայաստան և կաշխատեն Հարավկովկասյան երկաթուղու ամենածանրաբեռնված Երևան-Գյումրի-Երևան երթուղում՝ ուղևորներին ապահովելով նոր հարմարավետ պայմաններ:

Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, այդ էլեկտրագնացքները Հայաստանում բավականին հաջող շահագործվում են 2018 թվականից:

«Մենք շատ գոհ ենք Տրանսմաշհոլդինգի և նրա կազմի մեջ մտնող ձեռնարկությունների հետ համագործակցությունից՝ ինչպես շարժակազմի կառուցման փուլում, այնպես էլ շահագործման և երաշխիքային սպասարկման ընթացքում, և հույս ունենք, որ մեր փոխշահավետ համագործակցությումը կշարունակվի», - ընդգծեց Ա. Մելնիկովը:

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է:

--00--ԱԹ