Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Վերջին մի քանի ամիասների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի նկատմամբ, որոնք անընդունելի են և որոնց նկատմամբ Հայաստանը արձագանք չի տվել: Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամենը ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պետք է խաչ քաշել Ղարաբաղի վրա»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ: Այս ամենը օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար:

«Այս գործոնը էական նշանակություն է ունեցել ընտրությունների ընթացքում և ընտրությունների ընթացքի վրա: Ես այս կեցվածքը երբեք չէի ունենա  եւ երկրորդը` պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի»,-հավելեց նա:

--00--ԱՀ