Ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Քոչարյան

Մոռացել ենք, որ Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ: Այս մասին  հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ 3-րդ նախագահի, ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը:

«Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է »,- նշեց նա:

--00--ԱՀ