ՀՀ-ն կորցրել է ոչ միայն իր սուվերենությունը, այլև հետաքրքրությունը ողջ աշխարհում. Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Իշխանյան

Տարիներ Հայաստանում, իրենց առաջադեմ համարող գործիչները, ակտիվիստ-երիտասարդները ցույցեր, երթեր էին անում գոռուն-գոչյուններով․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նրանք սեմինար-քննարկումներ էին կազմակերպում՝ քննադատելով նախկին իշխանություններին Հայաստանի ինքնիշխանությունը, այն է ՝ անկախությունը անտեսելու, երբեմն ավելի խիստ՝ վաճառելու մեջ։

Այսօր Հայաստանը վերջնականապես կորցրել է ոչ միայն իր սուվերենությունը, այլև հետաքրքրությունը ողջ աշխարհում։ Բուն Հայաստանի հանրապետության տարածք են ներխուժել թշնամու զորքերը։ Թշնամին չի խորշում հայտարարելով իր նկրտումների մասին ողջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն, այն նույն «անկախական» գործիչներն այս ամենը «չեն տեսնում» և ողջ ուժերով պաշտպանում են Հայաստանի անկախությունը ոչնչացրած ողորմելիին։

Այսօր նրանց կարգախոսներն են․ «Մենք չենք տերը մեր երկրի», «Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը»»,- գրել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս