Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Հասարակական

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անհասկանալի պատճառներով Քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Հուլիսի 19-ի գիշերը նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Նրա մոտ տեսակցությունները արգելված են, բացի պաշտպաններից որևէ մեկի հետ հանդիպել չի թույլատրվում»,- տեղեկացրեց նա:

Պաշտպանի խոսքով՝ փաստաբանների կողմից Առուշանյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացվել Վերաքննիչ դատարան:

«Դատարանը վարույթ ընդունել է թե ոչ, դեռևս տեղեկություն չունեմ, ամենայն հավանականությամբ դատարանը վարույթ ընդունել է, սակայն հավաստումը դեռ չեմ ստացել»,- ասաց նա:

Նշենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս