Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է «Տրիեստինայի» դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Սպորտ

«Ռոման» մեկնել է Տրիեստ՝ նախապատրաստական փուլի առաջին արտագնա խաղին։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հուլիսի 21–ի երեկոյան կմրցի իտալական երրորդ լիգան ներկայացնող «Տրիեստինայի» հետ։ Հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մեկնումից առաջ «Ռոման» ներկայացրել է թիմի նոր ավտոբուսը՝ ակումբային գույներով եւ խորհրդանշով։

Նախապատրաստական փուլի առաջին երկու հանդիպումներում «Ռոման» Տրիգորիայում 10։0 հաշվով հաղթել էր «Մոնտեկատինիին», 2։0 հաշվով՝ «Տերնանային»։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս