Ծեծկռտուք՝ մոլդովական ալիքի ուղիղ եթերում․ քաղաքական գործիչներից մեկն ուշաթափվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Մոլդովական «Jurnal TV»-ի հաղորդման ուղիղ եթերի ժամանակ ներքին գործերի նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը ջուր է լցրել իր ընդդիմախոսի՝ նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատի վրա, ինչին ի պատասխան՝ վերջինս բռունցքով հարվածել է, աթոռից նրան ցած գցել գետնին, և նա կորցրել է գիտակցությունը։

«Москва 24»-ը հայտնում է, որ բժշկական օգնություն ստանալուց հետո Գենադի Կոսովանը ուշքի է եկել, և անգամ սեղմել Սերգեյ Տոֆիլատի ձեռքը։

--00—ԼՄ