ՌԴ-ում թեստավորվածների թիվը 160,3 մլն է, վարակվածների ընդհանուր թիվը՝ ավելի քան 6 միլիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

կորոնա

Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր առմամբ կատարվել Է կորոնավիուսի ավելի քան 160,3 միլիոն թեստ։ Այդ մասին տեղեկանում ենք «Ռոսպոտրեբնադզորի» տարածած հաղորդագրությունից:

Ըստ աղբյուրի՝ նախօրեին կատարվել Է 435 հազար հետազոտություն: Կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով հուլիսի 21-ի դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 1,2 միլիոն մարդ։

Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում այս պահին 474,738 է, ընդհանուր առմամբ ՌԴ-ում վարակվել է ավելի քան 6 միլիոն մարդ, ապաքինվել՝ 5,4 միլիոնը։ Կորոնավիրուսից երկրում մահացել է 150,705 մարդ։ 

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ