ԼՂ հարցով պայմանավորվածությունները կյանքի են կոչվում նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

1.jpg

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացը վատ չի ընթանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ընդհանուր առմամբ աշխատանքները վատ չեն ընթանում: Դուք գիտեք, որ նույն այդ եռակողմ համաձայնությունները ձեռք են բերվել նախագահ Պուտինի ակտիվ մասնակցության շնորհիվ, դրանք իրագործվում են դարձյալ նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է վարչապետի ժ/պ Փաշինյանի, նախագահ Ալիևի հետ: Այժմ զբաղվում ենք հենց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ ու կյանքի կոչմամբ»,- ասել է նա:

 

--00--ԱԹ