«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնում է մանդատները. Ինքնաբացարկի դիմումներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Քաղաքական

«Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել վերցնելու պատգամավորական մանդատները։ Այս մասին 24News-ին հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Չի բացառվում, որ լինեն թեկնածուներ, որոնք կհրաժարվեն մանդատից, բայց այս պահի դրությամբ կանխատեսում չկա, որ որևէ մեկը ներկայացնելու է ինքնաբացարկի դիմում»,-նշեց Հակոբյանը։

Նշենք, որ այսօր մինչև 18։00-ն պատգամավորի թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ։

--00--ԿԿ