Արմեն Չարչյանն ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանին ազատ արձակել։

Չարչյանն ազատ արձակվեց 15 միլիոն գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա` ազատ արձակվել։

--00--ԿԿ