ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ ղեկավարների հանդիպման օրակարգում է Արցախին առնչվող հարցերը:
Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի իրականացման ընթացքին:
--00--ԱՀ