Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Չարչյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի վաղը՝ 12։00-ին։

2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի (Արմեն Չարչյան) կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

--00--ԱԹ