Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է հակառակորդի կրակոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

․

Քիչ առաջ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից: Այս պահին նրան տեղափոխում են Երևան, Աստղիկ բժշկական կենտրոն։ 

News.am-ի հետ զրույցում «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը հայտնել է, որ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թևի շրջանում։

Հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։

Արայիկ Սարդարյանն ասաց, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել մոտ մեկ ժամ առաջ։

ԲԿ տնօրենը նշեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

--00--ԱՀ