ԱԺ երկու մարդ է անցել՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

«Ես կողմ եմ, որ խորհրդարանը շատ ավելի ակտիվ բանավեճերի տեղ լինի։ Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր խորհրդարանը վերածվելու է Ուկրաինայի և Վրաստանի մոդելի, որտեղ ընդհուպ իրար ծեծելու են, որովհետև մոտավորապես պատկերն ակնհայտ է: Բայց ինձ համար դա չէ կարևորը, այո՛, միգուցե շոուի առումով, միգուցե անձնական PR-ի առումով կարող է լինել դիտարժան, բայց դրանով, եթե խնդիրները կլուծվեն, ես կծափահարեմ այդ ընդդիմությանը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ի վերջո, եկեք անկեղծ լինենք, խորհրդարան անցել է երկու մարդ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հանրությունն իր վստահությունը տվել է այս երկու անձին։ Իհարկե, այնտեղ կան նաև «Հայաստան» դաշինքի մի քանի ակտիվ գործիչներ, որոնց ազնվությունը ես բարձր եմ գնահատում, բայց եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանը, իրենցից որևէ մեկը առաջիկա 100 կամ 200 տարում խորհրդարան անցնելու որևէ շանս չէր ունենալու։ Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի թիմը, եթե չլիներ Փաշինյանը, նրանք խորհրդարանում չէին լինի։ Տա Աստված, որ աղմուկին զուգահեռ իրենք կարողանան լուծել այն խնդիրները, որը չկարողացանք լուծել մենք»,-ասել է Զոհրաբյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ