«Արարատ–Արմենիան» 3։0 հաշվով հաղթել է «Սիոնի Բոլնիսիին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Սպորտ

«Արարատ–Արմենիան» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Վրաստանում ընթացող մարզումային հավաքի շրջանակներում և 3։0 հաշվով առավելության է հասել «Սիոնի Բոլնիսիի» նկատմամբ։

Դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, աչքի է ընկել նաև Արմեն Հովհաննիսյանը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» հուլիսի 31-ին կհյուրընկալվի չեմպիոն «Ալաշկերտին»։

--00--ԿԿ