Մինչև պատգամավոր դառնալը 1.5 մլն էի ստանում.որակյալ ԱԺ ունենալու համար պետք է բարձր ստանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Մինչև պատգամավոր դառնալը 1.5 միլիոն էի ստանում, իսկ հետո՝ 450 հազար, որակյալ ԱԺ ունենալու համար պետք է բարձր աշխատավարձ։ 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց ԼՀԿ փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը։

Նրա համոզմամբ մեր օրենսդրությունն այնպես է, որ պատգամավորը պետք է լինի օլիգարխ, ոստիկանը՝ կաշառակեր, իսկ լավ մասնագետը երբեք չի համաձայնի ցածր աշխատավարձով գալ ու աշխատել Աժ֊ում և կառավարությունում։ Գորգիսյանը թեմայի համատեքստում բերեց Թբիլիսիի օրինակը, որտեղ ավագանին 2000 դոլար է ստանում։

--00—ԼՄ