Քերոբյանը գինեգործների հետ քննարկել է խաղողի մթերումները սահուն կազմակերպելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

նկար

Հուլիսի 17-ին հանդիպել ենք գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերեւս, ամենակարեւորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ եւ արագ զարգանալ։

Անդրադարձել ենք նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։

Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,-գրել էնա:

--00—ԼՄ