Ավտովթար՝ Լոռիում․ 63-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բետոնե հենապատին․ կան վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը՝ ժամը 16։50-ի սահմանում, Ալավերդի քաղաքի բնակիչ 63-ամյա Օլեգ Մեժլումյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 59 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե հենապատին, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Օ․ Մեժլումյանն ու ուղևորը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 42-ամյա Զավեն Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ բենտոնե հենասյունը չլիներ, ապա «Mercedes»-ը մի քանի 100 մետր կգահավիժեր։  

--00—ԼՄ