ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 17,  24News

զվարթնոց

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Երևան-Միներալնիե Վոդի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: 

  --00—ՄՀ