Մարդիկ Փաշինյանին իբրև «արդարության խորհրդանիշ» ընտրեցին. տարիների վերաբերմունքի հետևանք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

«Մարդիկ Փաշինյանին իբրև «արդարության խորհրդանիշ» ընտրեցին. սա տարիների վերաբերմունքի հետևանք է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նրա համոզմամբ, բանակը կորցրեց իր մարտունակությունը, քանի որ հրամանատարներն այն օգտագործում էին հարստացման համար։

Զարգացնելով թեման՝ Խաչատրյանը նկատեց՝ ինչո՞ւ էր մեր երիտասարդությունը այն ժամանակ խուսափում բանակում ծառայելուց։

Խոսելով Սյունիքում տիրող իրավիճակից՝ նա պնդեց՝ եթե Սյունիքում ուժեղ իշխանություն լիներ, ապա որևէ մեկը չէր կարող պետության հետ խաղեր տալ։ 

Ինչ վերաբերում է հարևանների հետ փոխհարաբերություններին, Խաչատրյանի կարծիքով, դրանք պետք է կարգավորել, քանի որ փակ սահմաններով չենք կարողացել զարգանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ