Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվերի թիվը հասել է 106-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

․

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 106 մարդ: Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «BR 24» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Վերջին տվյալներով ՝ Ռեյնլանդ Պֆալց դաշնային հողում զոհվել է 63 մարդ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ՝ 43 մարդ:  Մոտ 165 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում մի քանի տուն է փլուզվել:

--00--ԱՀ