Ադրբեջանի ԶՈւ-ն Երասխի ուղղությամբ կրակ է բացել․ հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

ՊՆ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:  Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

 --00—ՄՀ