Լեռնանիստ գյուղի սկզբնամասում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ю

Հուլիսի 15-ին, ժամը 18:57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում այրվում է կրպակ:

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է վագոն-տնակի (մոտ 27 քմ) ներսի փայտե երեսպատումը (մոտ 3 քմ) և կախովի առաստաղը (մոտ 27 քմ):

--00--ԱՀ