«Ռուսները ծախել են» թեզն անհիմն է. Փաշինյանը միջազգային հարաբերություններից չի հասկանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

««Ռուսները մեզ ծախել են» թեզն անհիմն է. Փաշինյանը միջազգային հարաբերություններից բան չի հասկանում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

«Գործող իշխանությունը տապալել է ամեն մի հնարավորը՝ պետությունը հասցնելով կործանման շեմին, իսկ դա հետևանք է տգիտության և ոչինչ չհասկանալու»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանը ընդգծեց նաև այն հանգամանքը, որ իշխանությունները վերջին երեք տարիներին ոչ մի խոստում չեն իրականացրել, ոչ մի ռեֆորմ կյանքի չեն կոչել։

Մեր զրուցակցի համոզմամբ, ամենակարևոր ռեֆորմը վերադարձն է կիսանախագահական կառավարման համակարգին, քանի որ պառլամենտական համակարգը աղետաբեր է Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ