2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթափոխ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

ՊՆ

Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:

Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։ Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

 --00—ՄՀ