Հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ․ Էրիկ Խաչատրյանը՝ Ռուստամ Ավագյանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Էրիկ

Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք, ես գրեթե 1 տարի է՝ սոց ցանցերի հասանելիություն չեմ ունեցել, բնականաբար, չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրական նախաձեռնում են ինձ հետ հանդիպմումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը՝ մինչ հանդիպումս:

Այս հանդիպումը ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ, և դրսից հովանավորողի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ՝ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»:

 --00—ՄՀ