ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
«Պատգամավորներ են եղել, որոնք, նյութական խնդիրներից ելնելով, հրաժարվել են շարունակել պատգամավորական գործունեությունը։ Ես էլ շատերին գիտեմ, որ քաղաքացիների հետ շփվում են․ հո մենակ մարզերո՞ւմ չեն շփվում»,-լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ընտրողիդ հետ սրճարան նստելիս հաշիվ պետք է փակես, գեղեցիկ չէ, եթե այդպես չանես։ Եղել է, որ նստարանից նստարան տեղափոխվելով եմ քաղաքացիների հետ հանդիպել», - նշել է իմքայլական պատգամավորը, այնուհետև պատգամավորական ծախսերը բարձրացնելու մասին թեմայից անցում կատարել մյուսին։
«ԱԺ է մտնում 2 ուժ, որոնցից մեկի ղեկավարը հոկտեմբերի 27-ին ՀՀ ղեկավար է եղել է, մյուսը՝ ԱԱԾ։ Խորհրդարանում թնդանոթներ չպետք է լինեն։ Վահե Հակոբյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ԱԺ են գալիս օրենսդրական աշխատանքով զբաղվելո՞ւ․ իհարկե, ո՛չ։ ԱԺ եկող ընդդիմադիրների համար մանդատը պահպանիչ վահան ծառայել չի կարող»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ